Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Հայաստանը դադարեց լինել բարեկամական երկիր Սոլովյովի համար. Նավալնին արձագանքել է

Հուլիս 03,2020 13:41

Մեծ հաճույքով ցույց կտամ 47 վայրկյան, թե ինչպես Հայաստանը դադարեց լինել բարեկամական երկիր Սոլովյովի համար, քանի որ այնտեղ ինձ են ցույց տալիս: Այս մասին հայտարարել է ռուս ընդդիմադիր, քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին YouTube-ի իր ալիքում՝ անդրադառնալով հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարությանը՝ ՀՀ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժի վերաբերյալ:

Նավալնին, ցուցադրելով Соловьёв LIVE հաղորդումից մի հատված, մասնավորապես ասել է. «Ահա այսպես մեր իտալացի Վալդեմարն ամոթանք է տվել ամբողջ Հայաստանին, կարծում եմ Հանրային հեռուստատեսությունում բոլորը իհարկե «ամաչում են»… չգիտեմ որտեղից եք վերցրել այդ տարբեր բաները, որը դուք հորինել եք, թե իբր ես ասել եմ հայերի մասին: Երբ խոսում ենք նացիստի մասին, դուք մի ամբողջ ֆիլմ եք նկարել՝ փառաբանելով Մուսոլինիին, և ինձ ներկայացնում եք որպես նացի՞ստ»:

Հիշեցնենք, որ Соловьёв LIVE հաղորդման ժամանակ Սոլովյովն ասել է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ռեպորտաժի ժամանակ ցույց է տալիս «նացիստ» Ալեքսեյ Նավալնիին, որը «ատում է հայերին և Հայաստանը»։

https://www.youtube.com/watch?v=fkYFJa6TyNw&feature=emb_title

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031