Լրահոս
Օրվա լրահոսը

Սեղմված գազի թանկացումը կազդի՞ հանրային տրանսպորտի սակագնի վրա. «Ժամանակ»

Հուլիս 03,2020 13:03

Բենզինի շուկայում վերջին օրերին արձանագրված թանկացումը «Ավտոգազ» ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Տիգրանյանը պայմանավորում է նավթի համաշխարհային գների բարձրացմամբ:

Մկրտիչ Տիգրանյանի խոսքով՝ առաջիկայում բենզինի օրինակին կհետևի նաև ավտոգազը. վարորդները ստիպված կլինեն այլևս ավելի վճարել ոչ միայն բենզինի, այլ նաև սեղմված և հեղուկ գազի դիմաց:

Թե ավտոգազի պարագայում թանկացումը որքան կկազմի՝ մեր զրուցակիցը չի շտապում կոնկրետ թիվ հայտարարել՝ ընդգծելով, որ դրա համար մի փոքր ժամանակ է հարկավոր՝ հասկանալու, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)՝ գազը թանկացնելու վերաբերյալ վերջին որոշումն ինչ չափով կազդի այս ոլորտի վրա: Այս ուղղությամբ իրենք առայժմ հաշվարկներ են կատարում, այդ թվում նաև սպասարկման ծախսերի վերաբերյալ:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ սեղմված գազի թանկացումն իր հերթին ազդի նաև հանրային տրանսպորտի սակագնի վրա՝ հաշվի առնելով, որ տրանսպորտի զգալի մասը սպառում է սեղմված գազ, Տիգրանյանը պատասխանեց. «Եթե տրանսպորտը չթանկանա, ապա համարեք դա քաղաքական որոշում»:

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031