Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխող խմբակցությունն իր պատգամավորների միջոցով կարողանում է լուծել դատավորների փոփոխելիության հարցն այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում ամրագրված է` դատավորներին առնչվող հարցերը կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի մասով». Սիրանուշ Սահակյան. «Փաստ»

Հուլիս 03,2020 12:49

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրույցում անդրադարձել ենք ՍԴ-ի շուրջ ծավալվող գործընթացներին, խոսել նաև նախագահի ինստիտուտի ու որոշ զարգացումներից բխող հնարավոր հետևանքների մասին:

«Այդ գործընթացները մոտ երկու տարի է՝ շարունակվում են: Այդ ամենի նախասկզբից մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ նպատակն առավելապես քաղաքական է, և իրավական գործիքակազմ է կիրառվում քաղաքական խնդիրներ լուծելու համար:

Իշխող խմբակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, դրսևորելով ազնվություն, բազմիցս հայտարարել են, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրն իրենց համար քաղաքական է, և այստեղ է, որ իրավաբանական համայնքը լրջագույն խնդիրներ է տեսնում:

Առհասարակ, իրավական պետության մեջ քաղաքական նպատակահարմարությունը և խմբային շահերը ստորադասված են իրավական պետության սկզբունքներին, իրավական ընթացակարգերն օգտագործվում են ոչ թե խմբային, քաղաքական խնդիրներ լուծելու, այլ ճիշտ նպատակի համար:

ՍԴ-ի շուրջ զարգացումներով ականատես եղանք, որ թե՛ հանրաքվեի ինստիտուտը, թե՛ քրեական հետապնդումները և թե՛ օրենսդրական փոփոխությունները չարաշահվեցին, ինչպես նաև շրջանցվեցին բացահայտ սահմանադրական կարգավորումներ, քվեարկության ընթացակարգեր ևս խախտվեցին:

Ընդ որում, դրանք կատարվեցին կոպիտ և ակնառու ճանապարհով: Եվ նշված մեծ համապետական շահերը ստորադասվեցին, որպեսզի ունենան ոչ լեգիտիմ ակտ, որը կարձանագրի, որ իրական դատավորներն այլևս գործող չեն, իսկ դատական կազմի փոփոխությանը հասնելու ճանապարհով իշխող խմբակցությունն իրեն հաճո թեկնածուներ կունենա:

Ի դեպ, նրանց չի հետաքրքրում, թե այդ անձինք ինչպիսի փորձառություն, բարոյական հատկանիշներ ու ինչ գաղափարներ են կրում: Պարզապես, որպես համախոհ, նրանց ՍԴ-ում տեսնելու և նրանց միջոցով թելադրված և պատվիրված սահմանադրական արդարադատություն ունենալու ցանկություն կա»,-ասաց Ս. Սահակյանը:

Սիրանուշ Սահակյանի խոսքով, սահմանագիծը հատեցինք այն ժամանակ, երբ ՍԴ-ն շրջանցելով՝ հանրաքվե նշանակվեց, և այդ գործողությունը համարժեք պատասխանը չստացավ միջազգային հանրության կողմից. «Եվ մենք ունեցանք մի պատկեր, ըստ որի՝ իշխող խմբակցությունն իր պատգամավորների միջոցով կարողանում է լուծել դատավորների փոփոխելիության հարցն այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ամրագրված է, որ դատավորներին առնչվող հարցերը կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի մասով»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031