Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. Առողջապահության նախարարին ընդհանրապես չեմ ճանաչում եւ չեմ էլ ուզում ճանաչել. «Հրապարակ»

Հուլիս 03,2020 11:51

Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն արդեն մոտ երեք ամիս է՝ չի ձեւավորվում։ Ապրիլի վերջին դադարել է գործել հին խորհուրդը, որի նախագահն էր երգահան Վահան Արծրունին, ու մինչ օրս ո՛չ նոր խորհրդի կազմն է հայտնի, ո՛չ էլ դրա ձեւավորման ժամկետները։

– Իսկ ինչպե՞ս են նախարարի հետ Ձեր հարաբերությունները։

– Ես չեմ ճանաչում այդ մարդուն․․․ Ո՞ր նախարարի։

– Ե՛վ կրթության նախարարի, ե՛ւ առողջապահության։

– Կրթության նախարարին վերջին անգամ անձնապես տեսել եմ, երբ որ նա բոլոր հոգաբարձուների խորհուրդների նախագահներին հանդիպման հրավիրեց Մատենադարանում, դրանից հետո անձնական շփում չի եղել, իսկ առողջապահության նախարարին ընդհանրապես չեմ ճանաչում եւ չեմ էլ ուզում ճանաչել։

– Ձեզ մոտ կա՞ տպավորություն, որ կառավարությունը փորձում է բուհերի խորհուրդները ձեւավորել իր քիմքին ու ճաշակին համապատասխանող մարդկանցով, որպեսզի հետագայում իր համար կառավարելի լինեն այդ խորհուրդները։

– Եթե Դուք լսեք առողջապահության նախարարի 2019 թ․ սեպտեմբերի 3-ի «լայվը», նա այնտեղ բաց տեքստով ասում է, որ իրենց նպատակը եղել է՝ փոխել հատկապես Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Այսինքն՝ Դուք պետք է հասկանաք, որ էստեղ խախտվում են գերատեսչական սահմանները, որովհետեւ Դուք շատ լավ գիտեք, որ Բժշկական համալսարանը ոչ թե առողջապահության, այլ կրթության նախարարության տիրույթում է։ Իսկ խորհուրդը փոխելու ցանկությունն առաջանում եւ արտահայտվում է լրիվ գերատեսչության ղեկավարի կողմից։ Մնացածը մեկնաբանեք ինքներդ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031