Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահ­մա­նադ­րա­կան ճգ­նա­ժա­մը, ին­չի մա­սին խո­սում էր իշ­խա­նու­թյու­նը, ոչ թե այն ժա­մա­նակ, այլ հի­մա է առ­կա». Աննա Կոստանյան. «Իր­ատե­ս»

Հուլիս 03,2020 11:22

«Իր­ատե­սի» զրու­ցա­կիցն է ԱԺ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԱՆ­ՆԱ ԿՈՍ­ՏԱ­ՆՅԱ­ՆԸ:

ՍԴում ե­րեք դա­տա­վոր­նե­րի ու Հրայր Թով­մա­սյա­նի՝ որ­պես ՍԴ նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­ված են: Այս մեկ շա­բա­թում ի՞նչ է փոխ­վել ՀՀ «հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ» քա­ղա­քա­ցու կյան­քում: Հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում՝ ի՞նչ էր այն տա­լու աշ­խա­տան­քը կորց­նող ու սո­ցիա­լա­կան մի շարք խն­դիր­նե­րի բախ­վող քա­ղա­քա­ցի­նե­րին:

-Ազ­գա­յին ժո­ղո­վում «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան կող­մից միա­հե­ծան ձևով անց­կաց­ված փո­փո­խու­թյուն­ներն անդ­րա­դառ­նա­լու են մի­միայն ՍԴ եր­կու դա­տա­վոր­նե­րին, եր­րորդ դա­տա­վոր Ալ­վի­նա Գյու­լու­մյա­նի վրա դրանք չեն ազ­դում, սա մեր հա­մոզ­մունքն է, իսկ իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի և իշ­խա­նու­թյան մյուս ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­մար «սահ­մա­նադ­րա­կան դև» դար­ձած Հրայր Թով­մա­սյա­նը շա­րու­նա­կե­լու է լի­նել ՍԴ ան­դամ՝ ի հե­ճուկս վար­չա­պե­տի և նրա թի­մա­կից­նե­րի։ Ստաց­վում է՝ օ­րենք են փո­խում՝ օ­րենք խախ­տե­լով, բայց, միևնույն է, վերջ­նան­պա­տա­կին չեն հաս­նում, իսկ քա­ղա­քա­ցու կյան­քում ո­չինչ չի փոխ­վում։ Մենք էլ էինք ա­սում, պն­դում, փոր­ձում հաս­կաց­նել իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ ներ­կա­յիս սո­ցիալ-տն­տե­սա­կան և ա­ռող­ջա­պա­հա­կան ճգ­նա­ժա­մի ֆո­նին ՍԴ մի քա­նի դա­տա­վոր­նե­րի հարցն այն աս­տի­ճա­նի հրա­տապ ու ա­ռաջ­նա­յին չէր, որ բա­նու­գործ թո­ղած՝ բո­լորն ընկ­նեն ու փոր­ձեն նեղ անձ­նա­կան հար­ցեր լու­ծել, իսկ այն, որ սա նեղ անձ­նա­կան, քա­ղա­քա­կան հարց է դար­ձել, ակն­հայտ է: Մեկ ան­ձի խն­դիր է բարձ­րաց­վել, ին­չը են­թադ­րե­լու տե­ղիք է տա­լիս, որ պե­տա­կան շա­հը ստո­րա­դաս­վել է քա­ղա­քա­կան ա­ռաջ­նայ­նու­թյա­նը։ Վա­րա­կի տա­րած­ման ցու­ցա­նիշ­ներն ա­մեն օր գրե­թե նույնն են, քա­ղա­քա­ցի­ներն էլ ա­վե­լի են խո­րա­նում սո­ցիա­լա­կան ճահ­ճում, ու­սա­նող­նե­րը չեն կա­րո­ղա­նում վար­ձեր վճա­րել, ին­չի պատ­ճա­ռով կա­րող են դուրս մնալ բու­հե­րից, կր­թա­կան ո­լոր­տում բազ­մա­թիվ խն­դիր­ներ կան, կր­թա­կան հա­մա­կարգն առ­հա­սա­րակ կո­լապ­սի մեջ է, ա­ռող­ջա­պա­հա­կա­նում՝ ան­հաս­կա­նա­լի է, թե ինչ է կա­տար­վում, երկ­րի տն­տե­սու­թյունն ան­հե­ռան­կար ուղ­ղու­թյուն է վերց­րել, բիզ­նես­նե­րը, ի­րար հերթ չտա­լով, փակ­վում են և այս­պես շա­րու­նակ։ Հի­մա այս ի­րա­վի­ճա­կում ա­սել, որ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը ճգ­նա­ժա­մի մեջ գտն­վող քա­ղա­քա­ցու հա­մար կե­նաց-մա­հու հարց էին, մեղմ ա­սած՝ ծաղ­րի է նման:

ՍԴի հետ կապ­ված` իշ­խա­նու­թյու­նը հա­սա՞վ իր նպա­տա­կին, թե՞ քա­ղա­քա­կան այլ զար­գա­ցում­նե­րի կա­րող ենք ա­կա­նա­տես լի­նել։
– Հա­սավ, թե ոչ, դա ի­րենց դա­տին պետք է թող­նել (կախ­ված այն հան­գա­ման­քից, թե ինչ նպա­տակ են հե­տապն­դել), ես կա­րող եմ այս պա­հին աչ­քիս առջև ու­նե­ցած փաս­տե­րով դա­տո­ղու­թյուն­ներ ա­նել: Սահ­մա­նադ­րա­կան ճգ­նա­ժա­մը, ին­չի մա­սին մի քա­նի ա­միս ա­ռաջ խո­սում էր իշ­խա­նու­թյու­նը, ոչ թե այն ժա­մա­նակ, այլ հի­մա է առ­կա: Ի­րա­վա­քա­ղա­քա­կան կա­զու­սա­յին շր­ջա­փու­լի մեջ ենք, ին­չից դուրս գա­լու ճա­նա­պարհ չեմ տես­նում։ Եվ քա­նի որ ի­րա­վա­կան մա­կար­դա­կում այն­պի­սի լր­ջա­գույն խն­դիր­ներ են ստեղծ­վել, ո­րոնց լու­ծում­նե­րը դժ­վար թե այս պա­հին կա­րո­ղա­նան գտ­նել, են­թադ­րում եմ, որ դեռ եր­կար կմ­նանք ի­րա­վա­կան այս ա­նո­րոշ հոր­ձա­նու­տում։ Միակ հս­տա­կու­թյունն այն է, որ այս պա­հին երկ­րում կա վա­րակ, և այն օ­րե­ցօր տա­րած­վում է։

Զրույցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031