Լոնդոնում ուսանող երկու հայ երիտասարդներ՝ Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները, միացել են Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին։
Նրանք իրենց դպրոցի մի անկյունը վերածել են ժամանակավոր արտադրամասի և առողջապահության ոլորտի աշխատողների համար երեսպատման պաշտպանիչ դիմակներ են արտադրում։
30 000 դիմակների խմբաքանակն այսօր ուղարկվել է Հայաստան։
Երիտասարդները սկզբում դիմակները տպում էին իրենց դպրոցի 3D տպիչներով, այնուհետև քրաուդֆանդինգի շնորհիվ հայթայթած միջոցներով ստեղծեցին դիմակների սերիական արտադրության սարքավորում։
Դիմակները Հայաստանում կլինեն 10 օրվա ընթացքում։
WALDHEIM INTERNATIONAL
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
Էդ երիտասարդները չեն պատկերացնում թե ում գործին են խփելու