ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառմանը՝ հունիսի 29-ի «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացած գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դիակի արտառոց դեպքին:
«Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ։
Իսկ հիմա լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկարնացիային, եթե, իհարկե, դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ»։
Արսեն Թորոսյանի գրառմանն անդրադարձել է Նաիրա Զոհրաբյանը՝ գրելով.
Կարդացեք նաև
«Պարոն Թորոսյան, մեր քաղաքական ուժով այդքան մի մտահոգվեք, դրա կարիքը, վստահեցնում եմ Ձեզ, հաստատապես չկա: Իսկ այ կորոնավիրուսի դեմ տապալված պայքարով, այլևս անկառավարելի դարձած իրավիճակով ու այս ամենի համար ձեր բոլորի հավաքական պատասխան տալու ոչ նախանձելի հեռանկարով հաստատապես մտահոգվելու բան ունեք: Դիմակ կրեք, դիմակ»: