Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը ռուսական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե ՖԻԴԵ-ն խելամիտ կվարվի թագի համար աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ հավակնորդների մրցաշարի հաղթողի միջեւ մրցամարտի անցկացման ժամկետը 2021 թվական տեղափոխելով:
Ավելի վաղ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը նույնպես հայտարարել էր մրցամարտը հետաձգելու մեծ հավանականության մասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ