Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով խաղում է «A» սերիայի «Ռոմայում», ցանկանում է խզել պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ եւ մշտական մնալ Հռոմում:
Corriere dello Sport հանդեսի տեղեկություններով, 31-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան բանակցել է զինագործների հետ եւ համաձայնեցրել համագործակցության դադարեցումը:
Այսպիսով, Մխիթարյանը ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել «Ռոմա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ