Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան պատմել է ֆուտբոլային հանդիպումների ժամանակ ստադիոնների տրիբունաներում ֆուտբոլասերների 25 % ներկայություն ապահովելու պլանների մասին:
«Մենք աշխատում ենք, որպեսզի ֆուտբոլասերները կարողանան տրիբունաներից հետեւել խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր մտածում ենք նստելատեղերի ընդհանուր քանակի քառորդի մասին: Խնդիրը ֆուտբոլասերների հոսքը կառավարել է: Սակայն մենք դրանք կառավարել պատրաստ կլինենք, հենց ստանանք նրանց ստադիոն թողնելու թույլտվությունը»,-ասել է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ