Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերնագրով 3 րոպե տևողությամբ ռեպորտաժին, որում ներկայացված է եղել նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսել Նավալնիի տեսակետը:
Հայտարարության համաձայն՝ տեղի ունեցածը «հակահայկական ակցիա է՝ ուղղված ուղղված Ռուսաստանի կյանքում հայերի կառուցողական դերը և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կասկածի տակ դնելուն»:
Նշվում է, որ «Ռուսաստանի հայերի միությունը ակտիվ մասնակցություն է ունեցել սահմանադրական փոփոխությունների հարցով գործընթացներին՝ դեռ դրանց քննարկման փուլում, իսկ Ռուսաստանի հայերի ճնշող մեծամասնությունը, գիտակցելով, որ փոփոխությունները միտված են ՌԴ-ի ամրապնդմանը և սոցիալ-տնտեսական իրավիճակի, Ռուսաստանի քաղաքացիների կյանքի բարելավմանը, որոնց թվում են նաև շուրջ 3 միլիոն էթնիկ հայեր, մասնակցել է համառուսաստանյան քվեարկությանը»:
Կարդացեք նաև
Ռուսաստանի հայերի միությունում կարծում են, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է իր գնահատականը տա, իսկ Նավալնիին համարում են «հայաֆոբ»:
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ