Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Թագավորության ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ վերակազմավորվել է Միացյալ Թագավորության-Հայաստան խորհրդարանական խումբը

Հուլիս 02,2020 20:21

Հուլիսի 1-ին տեսակապի միջոցով գումարվել է ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի անդրանիկ հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը (բոլորը՝ Պահպանողական կուսակցությունից), Ֆերյալ Քլարկը (Լեյբորիստական կուսակցություն) որպես փոխնախագահներ, եւ Ջեյմս Մյուրեյը (Լեյբորիստական կուսակցություն) որպես պատասխանատու լիազոր:

Միացյալ Թագավորության ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար: Իր խոսքում նա անդրադարձել է տարբեր ուղղություններով խմբի կողմից կատարվելիք աշխատանքներին և նպատակներին՝ ընդգծելով նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության գործոնը և խաղաղության պահպանման կարևորությունը:

Խմբի նպատակն է լինելու առավել զարգացնել հայ-բրիտանական խորհրդարանական կապերը եւ նպաստել երկկողմ համագործակցությանը առեւտրի, զբոսաշրջության, կրթության զարգացման եւ այլ բնագավառներում:

Հանդիպման ընթացքում պատգամավորների խնդրանքով, դեսպանության ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստանում COVID-19 համավարակի հետ կապված իրավիճակը եւ կառավարության կողմից ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

Միացյալ Թագավորության ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031