Լրահոս
Օրվա լրահոսը

Պարենային ինդեքսը կազմել է 93.2 նիշ. ՄԱԿ ՊԳԿ-ն պարենային ապրանքների համաշխարհային գների աճ է արձանագրել

Հուլիս 02,2020 17:52

Հունիսին՝ պարենային ապրանքների համաշխարհային գներն առաջին անգամ, տարեսկզբից ի վեր, աճ գրանցեցին, ինչը պայմանավորված էր բուսական յուղերի, շաքարավազի և կաթնամթերքի գնառաջարկի աճով:  Այնուամենայնիվ, հացահատիկի և մսամթերքի շուկաներում գների զգալի մասը դեռևս ցածր է՝ COVID-19 համավարակի պատճառով առաջացած շուկայական անորոշությունների ֆոնին:

Պարենային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հունիս ամսվա ընթացքում կազմել է միջինը 93.2 նիշ, ինչը մոտ 2.4 տոկոսով բարձր է նախորդ ամսվա համեմատ:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը, չորս ամիս անընդմեջ անկումից հետո, հունիսին ավելացել է 11.3 տոկոսով:  Այդ անկումը հիմնականում արմավենու յուղի գնի կտրուկ աճի հետևանք է՝ պայմանավորված  ներմուծման համաշխարհային պահանջարկի վերականգնմամբ, այն բանից հետո, երբ մի շարք երկրներում մեղմացվեցին COVID-19-ի պատճառով կիրառվող սահմանափակումները: Սոյայի, արևածաղկի և հլածուկի յուղերի գները նույնպես բարձրացել են:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հունիսին, նախորդ ամսվա համեմատ, արձանագրել է 10.6 տոկոս աճ: Անմշակ նավթի գների բարձրացումը էապես օգնել է շաքարի շուկաներին՝ խրախուսելով Բրազիլիայի շաքար արտադրող գործարաններին՝ ավելի շատ շաքարեղեգ օգտագործել էթանոլի արտադրության համար, քան շաքարի, որն էլ իր հերթին նպաստել է  շաքարի արտահանման հնարավորության մեծացմանը և գների աճին:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսն ավելացել է 4.0 տոկոսով՝ մայիս ամսվա համեմատ, գրանցելով առաջին աճը՝ չորս ամիս անընդմեջ անկումներից հետո: Վերջին շրջանում գնաճի հիմքում ընկած է ներմուծման պահանջարկի վերսկսումը պայմանագրային գործարքների համար, հատկապես Միջին Արևելքի և Արևելյան Ասիայի երկրներից, որն ուղեկցվել է  Եվրոպայում առաջարկի սեզոնային նվազումերի հետ:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.6 տոկոսով: Այն մասամբ  պայմանավորված է հյուսիսային կիսագնդում ցորենի բերքահավաքի աշխատանքներով, ինչպես նաև մի շարք խոշոր արտահանող երկրների, ներառյալ Սևծովյան տարածաշրջանի երկրների բարձր բերքատվության հեռանկարներով:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը մայիս ամսվա համեմատ նվազել է 0.6 տոկոսով, ինչը միջին հաշվով 6.0 տոկոս ցածր է 2019թ. հունիսին գրանցած ցուցանիշից: Տավարի և թռչնի մսի գնառաջարկները նվազել են, ինչը էապես պայմանավորված է խոշոր արտադրող տարածաշրջաններում արտահանման հնարավորության աճով, մինչդեռ խոզի մսի գինը, COVID-19-ի պատճառով կիրառվող շուկաների սահմանափակումների ակնկալվող հետագա նվազեցման ֆոնին, մի փոքր աճ է գրանցել, հատկապես Եվրոպայում:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031