Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կապանի բժշկական կենտրոնում Հունան Պողոսյանը բուժանձնակազմի հետ քննարկել է հիվանդների բուժման արդյունավետության և հետագա անելիքների հետ կապված մի շարք հարցեր

Հուլիս 02,2020 17:45

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր այցելել է Կապանի բժշկական կենտրոն․ մարզպետը շրջել է բաժանմունքներում, ինչպես նաեւ հանդիպում ունեցել ԲԿ-ի ղեկավարության ու բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ։

Հունան Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին արտակարգ իրավիճակի այս պայմաններում կատարած աշխատանքի համար, նրանց հետ քննարկել է համավարակի դեմ պայքարի ներկա վիճակը, հիվանդների բուժման արդյունավետության ու հետագա անելիքների հետ կապված մի շարք հարցեր։

Տեղեկացնում ենք նաեւ, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

❗️Ընդհանուր՝ 250 հաստատված դեպք․

❗️գրանցվել է 3 մահ,

❗️151 հոգի բուժվել է,

❗️96 հոգի հիվանդ է, որից՝

➡️34 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,

➡️1 հոգի հոսպիտալացված է Երեւանում

➡️61 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։

Հիվանդներն ըստ համայնքների․

➖16 հոգի՝ Կապանից,

➖11 հոգի՝ Գորիսից,

➖48 հոգի՝ Սիսիանից,

➖17 հոգի՝ Մեղրիից։

➖1 հոգի՝ Տաթեւից,

➖3 հոգի՝ Գորայքից։

‼️Հարգելի՛ սյունեցիներ

Սիսիանում ու Մեղրիում վարակի նոր բռնկումները արդյունք են հերթական անխոհեմ հավաքների՝ ծնունդ, հոգեհանգիստ եւ այլն․․․ Ուստի կրկին ու կրկին պահանջում ենք չանտեսել մեր կոչերը՝
❗️հետեւել սահմանված կանոններին,
❗️չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների,
❗️խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։

Իսկ հատկապես մեր երիտասարդ համաքաղաքացիներին, հաշվի առնելով նրանց վարքի մեր մշտադիտարկումները, հորդորում ենք հարգանքով ու օրենքով սահմանված կարգով վերաբերվել ոստիկանության աշխատակիցներին եւ ստուգումներ ու վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական տեսչական մարմինների ներկայացուցիչներին։

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031