Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ փոխնախարարը չափորոշչի մասին. «Հայոց լեզվի ժամերն էականորեն չեն պակասելու»

Հուլիս 02,2020 17:04

Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի հետ կապված՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչները մտահոգված են: Նրանք մտավախություն ունեն, որ հայոց լեզվի եւ գրականության ժամերն էականորեն կպակասեն այդ փոփոխությունների արդյունքում:

Aravot.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը չհամաձայնեց. «Հայոց լեզվի ժամերն էականորեն չեն պակասում , ցանկացած մեկը, ով կարող է անել պարզ հաշվարկ, կարող է դրանում համոզվել»:

Նրա ձեւակերպմամբ, ուսումնական պլանի ձեւավորման մոտեցումը սկզբունքորեն փոխվել է, եւ եթե նախկինում ամրագրված է եղել նվազագույն եւ առավելագույն ժամաքանակներ, որը ճկունության հնարավորություն դպրոցներին, ըստ էության չի տվել, այժմ դպրոցները կարող են ավելի ճկուն աշխատել:

«Նախկինում մեկ ուսումնական պլանի միջոցով պետական դպրոցները ձեւավորել են իրենց դասացուցակներն ու մոտեցումները: Հիմա որպեսզի դպրոցը ճկունություն ունենա, մենք ֆիքսել ենք նվազագույն եւ առավելագույն ժամաքանակներ, ընդ որում նվազագույնը կրճատել ենք, որը բեռնաթափման մեր մոտեցման դրսեւորումն է, եւ ամեն բնագավառի համար դպրոցին տվել ենք միջակայքեր:

Դա նշանակում է, որ դպրոցը կարող է ընտրել, թե քանի տոկոս, ինչ համամասնություն տա յուրաքանչյուր բնագավառին: Եթե նախկինում պետական դպրոցները ֆինանսավորվում էին ոչ առավելագույն, այլ ինչ-որ միջինացված ժամաքանակով, հիմա չափորոշիչով հնարավորություն է տրված, որպեսզի դպրոցները ֆինանսավորվեն առավելագույն ժամաքանակով: Դպրոցը ունի մեծ հնարավորություններ այդ շրջանակներում, ցանկացած ուսուցիչ կարող է ձեւավորել հայոց լեզվի ուսուցման այն մոտեցումը, որը կբերի վերջնարդյունքներին, որովհետեւ այստեղ կարեւորը վերջարդյունքներն ապահովելն է, չափորոշչում ամրագրվելու է եւ դասացուցակը ձևավորելը, եւ ժամաքանակը, եւ ամբողջական ուսուցումն իրականացնելը:

Երբ չափորոշիչը ներկայացնում էի, ասել եմ մի միտք, որն այլ կերպ է մեկնաբանվում; Ես ասել եմ, որ չափորոշչով ուզում ենք լեզվի ուսուցումը դնել ավելի բարձր մակարդակի վրա»,-ասաց փոխնախարարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031