Կյանքի, առողջության պահպանման իրավունքը, ամեն դեպքում, առաջնային է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով դատավոր Վահե Միսակյանի այն հայտարարությանը, թե հետագա դատական նիստին կողմերի բացակայությունը՝ համավարակով պայմանավորած, անթույլատրելի է համարելու ու բացակայությունը դիտարկելու է անհարգելի։
«Համավարակի դեմ պայքարում ձեռնարկված միջոցառումները որևէ արդյունք չեն տվել, այսօրվա դրությամբ դեռ պարզ չէ՝ համավարակը ինչ պատճառով չեն կարողանում կասեցնել, ընդհակառակը՝ ավելացնում են թվերը, այս պարագայում մարդկանց կյանքը և առողջությունը ռիսկի տակ դնելը ինձ համար, առնվազն, ընդունելի չէ»։
Մակինյանը հույս հայտնեց, որ օգոստոսի վերջին իրավիճակը բարելավված կլինի, և դատական նիստի անցկացման համար խոչընդոտ չի առաջանա․ «Առաջին շահագրգիռը մենք ենք, որ հանրությունն էլ տեսնի՝ ինչ քրեական գործ է քննվում»։
Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 6-ին։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: