Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուզում են, որ Սդղի գյոլում գուցե էլի մարդու աչք հանեն ու չդատվեն, կամ մեկ ամիս մարդու վզից ցեպով կապեն ու շան պես պահեն՝ չդատապարտվեն. Սիսակ Գաբրիելյան

Հուլիս 02,2020 16:43

«Մարդիկ ընդդիմանում են արդար դատարաններ ունենալուն, որովհետեւ ուզում են կերած փողերը չվերադարձնեն: Մարդիկ ընդդիմանում են արդար դատարաններ ունենալուն, որովհետեւ ուզում են, որ Սդղի գյոլում գուցե էլի մարդու աչք հանեն ու չդատվեն, կամ մեկ ամիս մարդու վզից ցեպով կապեն ու շան պես պահեն՝ չդատապարտվեն: Այս օրինակները այնքան շատ են:  Երբ մենք տեսնում ենք, թե որ հեռուստաընկերությամբ ու հատկապես ով է ելույթ ունենում ու ընդդիմանում, պարզապես պետք է  Google-ում որոնել ու հասկանալ, թե տվյալ անձնավորության վրա քանի քրեական գործ կա»,- այսօր «Սահմանադրական փոփոխությունների» թեմայով «Արարատ» մամուլի ակումբում հրավիրած ասուլիսում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Ըստ նրա, բոլորը հասկանում են, որ հիմնականում խոսում են այն մարդիկ, որոնք անցնում են կա՛մ Հյուսիս-Հարավի փողերի լվացման սխեմայի գործով, կամ այլ գործերով. «Այդ մարդիկ ընդդիմանում են, որովհետեւ իրենց ձեռք է տվել այդպիսի դատարաններ ու այդպիսի իրավական համակարգ ունենալը, որովհետեւ այդ ժամանակ իրենք անպատժելի են եղել: Իսկ իրենց աշխարհայացքում, իրենց ստացած գիտելիքի, կրթական համակարգի մեջ մարդկանց ամենաբարձր բանը անպատժելիությունն է»:

Իմքայլական Սուրեն Գրիգորյանն էլ հորդորեց, որ ով խոսում է, մի հատ նրանց կենսագրությանը նայեն, տեսնեն ինչ հետագիծ ունի ու ով է խոսում:

Խոսելով իմքայլականների պառակտման մասին լուրերից՝ Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ դեռեւս Գերագույն խորհրդի ժամանակներից նման խոսակցություններ լինում են՝ որ այս քաղաքական ուժը տապալվում է, պառակտվում է. «Մեր խմբակցությունում կա ներքին ժողովրդավարություն: Այն մարդիկ, որոնք մնացել են միակուսակցականության տրամաբանության տակ, կամ ինչպես վերջերս ժողովուրդն է ասում՝ ղազագրերի տակ, իրենց համար գուցե դա մի փոքր անհասկանալի է ու գուցե վախենալու բան է, որ կարող է երկրի վարչապետը թեկնածու առաջադրել, բայց «Իմ քայլը» խմբակցությունը որոշի, որ այդ թեկնածուն լավը չի ու չի ընդունում: Նպատակահարմար չեն գտել այդ պաշտոնում ոչ թե թեկնածուն լավը չի»: Նա էլի դեպքեր հիշեց, որ անհամաձայնություն է եղել կառավարության բերած նախագծի, կառավարության տեսակետի հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031