Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 6.531.934 ՀՀ դրամի գույքային վնաս

Հուլիս 02,2020 16:08

«Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, 2013թ. հունվարի 14-ին ստանձնելով նշված պաշտոնը, ձեռք բերելով կազմակերպական, տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կարգավիճակ՝ առանձնապես խոշոր չափերով համայնքային դրամական միջոցները շարունակաբար վատնելու եղանակով հափշտակելու միասնական դիտավորությամբ, վերոհիշյալ կազմակերպության տարբեր հաստիքների հրամանագրել է իր ազգականներին և նրանց կողմից աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չիրականացնելու պայմաններում, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները, գլխավոր հաշվապահին կարգադրել է հաշվարկել և յուրաքանչյուր ամիս սահմանված աշխատավարձի չափով գումարային փոխանցում կատարել վերջիններիս բանկային հաշվեհամարին՝ Երևան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 6.531.934 ՀՀ դրամի գույքային վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031