Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի առողջապահական համակարգը հաղթանակ է տարել կորոնավիրուսի նկատմամբ, հաղորդում է ԲելՏա պետական գործակալությունը:
«Մեր առողջապահական համակարգը կանգուն մնաց: Բայց մենք չենք նվազեցնում պայքարի աստիճանը, թեպետ այսօր արդեն կարող ենք ասել՝ մենք հաղթեցինք»,-ասել է Լուկաշենկոն:
Նախագահը նաև ընդգծել է, որ Բելառուսը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ցուցադրել է քաղաքական խելամտություն և ժողովրդական իմաստություն:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Բելառուսում կորոնավիրուսի ավելի քան 62 հազար դեպք է արձանագրվել, 398 մարդ մահացել է։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Հայրենասեր, ուժեղ և դարի մարտահրավերներին ադեկվատորեն արձագանքող նախագահ: