Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական դիվանագիտության տեսանկյունից այս փաստաթուղթն, ընդհանուր առմամբ, նահանջ է՝ 2017թ․ փաստաթղթի համեմատ. «Լույս»

Հուլիս 02,2020 15:51

Արևելյան գործընկերության 2017 և 2020 թվականների գագաթնաժողովներին ընդառաջ Եվրախորհրդարանի հանձնարարականների համեմատական վերլուծություն

Եվրոպական Խորհրդարանը հունիսի 19-ին հաստատեց 2020թ․ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ տարբեր կառույցներին ուղղված հանձնարարականների փաստաթուղթը, որը ԵՄ համար ԱԼԳ գործընկերների հետ հարաբերությունների հետագա զարգացման հստակ քաղաքական ուղենիշներ է սահմանում։

Սույն վերլուծությամբ փորձել ենք համեմատել Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերին վերաբերող մեջբերումները՝ համապատասխանաբար 2017 և 2020 թվականների ԱԼԳ գագաթնաժողովներին ընդառաջ հրապարակված համանման փաստաթղթերից։

Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք հարցերի վերաբերյալ ԵՄ մոտեցումները 2017թ․ փաստաթղթի համեմատ բացասական փոփոխությունների են ենթարկվել։ Հատկապես մտահոգիչ են փաստաթղթում Արցախյան հակամարտության և առհասարակ ԱԼԳ տարածքում առկա հակամարտությունների մասով տրված գնահատականները։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ հայկական, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից այս փաստաթուղթն, ընդհանուր առմամբ, նահանջ է՝ 2017թ․ փաստաթղթի համեմատ։

«Լույս» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031