Լրահոս
Օրվա լրահոսը

Նավալնին ատում է հայերին, իսկ դուք Հայաստանի հանրային հեռուստաընկերություն եք հանում այդ մարդուն. Սոլովյով

Հուլիս 02,2020 15:27

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ռուսաստանի վերաբերյալ ռեպորտաժի ժամանակ ցույց է տալիս «նացիստ»  Ալեքսեյ Նավալնիին, որը «ատում է հայերին և Հայաստանը»։ Այս մասին Соловьёв LIVE հաղորդման ժամանակ ասել է ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը։

«Տեսեք, ինչ հետաքրքիր է։ Մենք այդքան սիրում ենք Հայաստանը, բարեկամ երկիր է, իսկ տեսեք՝ ում են ցույց տալիս մեր բարեկամ Հայաստանում՝ քվեարկության մասին մեկնաբանություններով։ Հայաստանում  հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժի շրջանակում ցույց է տալիս նացիստ Նավալնիին, որը հայերին անվանել է «խաչ», որը ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում է նրան։ Եվ դուք Հայաստանի հանրային հեռուստաընկերություն եք հանում այդ մարդուն և ցույց եք տալիս ձեր եթերո՞ւմ, «ну вы даете»»,- ասել է Վլադիմիր Սոլովյովը։

https://www.youtube.com/watch?v=oNUsKddGj0k&feature=emb_title&fbclid=IwAR3L8KnZ8J9auVFCl2m1meVv_DMQZydDwxhx7mH5ExtvEPSNTxHh3BTfVqQ

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031