Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդները օտար լեզու հանձնեցին, պարսկերենի համար հայտագրվող չի եղել

Հուլիս 02,2020 15:17

Հուլիսի 2-ից մեկնարկել են միասնական քննությունները: Առաջինը օտար լեզուների քննությունն է: Aravot.am-ի հետ զրույցում ԳԹԿ լրատվության պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ չի եղել որեւէ դիմորդ, որը ջերմություն ունեցած լինի, նույնիսկ չի եղել դեպք, որ դիմորդը պոլիկլինիկայի տրամադրված քաղվածքով ներկայանա, որը փաստում է, թե նա այլ պատճառով ջերմություն ունի:

Ինչ վերաբերում է բացակայությունների թվին, Խաչանուշ Գրիգորյանն ասաց, որ ամբողջական պատկերը պարզ կլինի երեկոյան, երբ ամփոփված լինեն բոլոր քննական կենտրոններից ստացված տվյալները:

Նա տեղեկացրեց, որ ռուսաց լեզվից քննություն հանձնելու համար ամբողջ հանրապետությունում հայտագրվել է 171 հոգի, անգլերենից՝ 1812, գերմաներենից՝ 57, իտալերենից՝ 3, իսպաներենից՝ 5, ֆրանսերենից՝ 54: Պարսկերեն քննություն հանձնելու համար որեւէ դիմորդ չի հայտագրվել:

ԳԹԿ մամուլի պատասխանատուն նշեց, որ իսպաներենի համար հայտագրված 5 դիմորդները քննությունը հանձնել են Երեւանի 170 դպրոցի քննական կենտրոնում: Նույն քննական կենտրոնում եղել են այլ լեզուներից քննություն հանձնողներ՝ բացի անգլերենը: Իսպաներենի համար հայտագրված 5 եւ իտալերենի համար հայտագրված 3 դիմորդներից մեկը եւս քննությունը այդ կենտրոնում են հանձնել: Իտալերենի համար հայտագրված երկու դիմորդները Վանաձորում են քննություն:

Խաչանուշ Գրիգորյանը հավելեց, որ հանրապետությունով մեկ 24 քննական կենտրոն է գործում, 16-ը մարզերում, մնացածը Երեւանում: Երեւան քննական կենտրոններից 8-ից 7-ում միայն անգլերենի քննություն են հանձնել, իսկ 170 ավագ դպրոցում՝ մնացած լեզուները, անգլերենից բացի: Մարզերում օտար լեզուները հանձնել են՝ ըստ իրենց կենտրոնների տեղաբաշխվածության:

Խաչանուշ Գրիգորյանն ասաց, որ Երեւանում անգլերեն հանձնողները 650-ն են, գերմաներեն՝ 19-ը, իսպաներեն 5-ը,իտալերեն `1-ը, ռուսերեն՝ 31-ը, ֆրանսերեն՝ 21 դիմորդ; Հիշեցրեց, որ կարգի համաձայն քննությունը հանձնելուց հետո երրորդ օրը դիմորդները կարող են տեղեկանալ իրենց միավորների մասին, դրանք կկախվեն քննական կենտրոններում, իսկ երրորդ օրվանից հետո 24 ժամվա ընթացքում հնարավոր կլինի գանգատարկել, բայց առցանց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ Արցախի տեղեկատվական կենտրոնի համաձայն՝ «Ստեփանակերտում ձևավորվել է 6 քննական կենտրոն: Քննական կենտրոններում և մերձակա տարածքներում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից քննությունից մեկ օր առաջ կատարվել են ախտահանման աշխատանքներ:

Վարակազերծման միջոցառումները կշարունակվեն մինչև քննությունների ավարտը՝ հուլիսի 8-ը: Քննությունների օրերին՝ ժամը 8:00-ից մինչև 13:00-ը, քննական կենտրոնները կապահովվեն նաև բուժսպասարկման անձնակազմով:

Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից դիմորդներին տրամադրվում են անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, գրիչ, կենտրոններն ապահովված են ախտահանող նյութերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031