Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով 3 նոր հիվանդանոց կկառուցվի Հայաստանում. Առողջապահության նախարար

Հուլիս 02,2020 15:09

Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարն ասաց, որ բացառությամբ այն 12-ի, որ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում են, եւս 2 խոշոր օբյեկտ, որը կկառուցվի Համաշխարհային բանկի աջակցությամբ: Դրանցից մեկի՝ Մարտունու բուժկենտրոնի շինարարությունը կսկսվի մոտ օրերս:

«Շուտով կհայտարարվի նաեւ Վայոց ձորի ԲԿ-ի ամբողջական կառուցման մրցույթը: Այս երկուսը ամբողջությամբ զրոյից են կառուցվելու եւ համապատասխանելու են միջազգային բոլոր չափանիշներին»,-ասաց պարոն Թորոսյանը:

Նա նաեւ հայտնեց, որ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից համաձայնագրի կնքումից հետո եւս մեկ հրատապ շինարարություն տեղի կունենա: Ըստ նրա կորոնավիրուսով պայմանավորված Վանաձորում կկառուցվի նոր ինֆեկցիոն հիվանդանոց:

Նախարարի խոսքով, այս ողջ գործընթացները կտեւեն 2-ից 3 տարի. «Այս ամբողջը անելուց հետո պրակտիկորեն չենք ունենալու որեւէ բժշկական հիմնարկ ամբողջ ՀՀ տարածքում, որը կարիք է ունենալու էական ներդրման կամ կապիտալ վերանորոգման»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031