Համավարակի տարածման պատճառով հարկերի հավաքագրման մտահոգություն կա՝ պայմանավորված տնտեսական շրջանառության անկմամբ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
ՊԵԿ ղեկավարն ասաց, որ շուտով կամփոփեն երկրորդ եռամսյակի՝ հունիս ամսվա տվյալները ներառյալ եւ կներկայացնեն հանրությանը:
Այն տեղեկությունները, թե ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի հեռանալուց հետո մեծ թվով աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել, արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը՝ լրագրողների հարցին պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման բան չկա, պարոն Անանյանի հեռանալուց հետո ՊԵԿ-ում մասշտաբային դիմումներ չեն գրվել»:
Ինչ վերաբերում է կադրային ջարդին կամ կադրային քաղաքականությանը, Էդվարդ Հովհաննիսյանն ասաց՝ դրան կանդրադառնան առաջիկայում՝ գնահատելով յուրաքանչյուր աշխատողի աշխատանքի որակը եւ աշխատանքի արդյունավետությունը. «Ամեն դեպքում, որեւէ որոշում, անձնավորված չի կայացվի»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ