Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որքան էլ ասենք, որ 2018-ից հետո բենզինի, նավթամթերքի շուկայում մենաշնորհները մեղմացել են, բայց դա չի նշանակում` վերացել են». Նիկոլ Փաշինյան

Հուլիս 02,2020 14:10

«Երբ քաղաքացին բենզալցակայանում վճարում է 5 լիտր պրեմիում տեսակի բենզինի համար, պետությունը պետք է երաշխավորի, որ այդ 5 լիտրն իրոք 5 լիտր է, իսկ պրեմիումը իրոք պրեմիում է»,-այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ նավթամթերքի մատակարարումների բնագավառում առեւտրային համագործակցության մասին համաձայնագրի պայմանների նախագիծը:

Վարչապետն ասաց, որ օրենսդրական փոփոխություն են արել, որովհետեւ պարզվել է՝ եթե ուզում ես բենզալցակայանում ստուգես՝ ճիշտ բենզին է լցնում, թե ոչ, պետք է 3 օր առաջ իրեն տեղյակ պահես, որ գնալու ես ստուգելու: Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ նոր տեխնոլոգիա պետք է ներդնեն, որը իրար կկապի լիցքավորումը եւ ՀԴՄ կտրոն տպելը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այս համաձայնագիրն ազդելու է բենզինի շուկայի վրա: Վարչապետը հավելեց. «Որքան էլ ասենք, որ 2018-ից հետո բենզինի, նավթամթերքի շուկայում մենաշնորհները մեղմացել են, բայց դա չի նշանակում՝ վերացել են: Սպառողների իրավունքները պաշտպանելու շատ անելիք ունենք»:

Վարչապետը դիմելով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին ասաց՝ պետք է որեւէ արհեստական մենաշնորհ թույլ չտանք, որովհետեւ դա ազդում է սպառողների վրա:

ՏՄՊՊՀ ղեկավարը պատասխանեց՝ պետական որեւէ խոչընդոտ ՀՀ-ում չկա: Նիկոլ Փաշինյանի խոսքով, 2018-ից հետո դիզվառելիքի շուկայում էական փոփոխություններ են արձանագրվել եւ դրա ապացույցը միջազգային շուկայում տեղի ունեցող գների փոփոխությունների արագ ազդեցությունն է տեղական շուկայի վրա. «Գների բարձրացմանը շուկան շատ արագ էր արձագանքում, իսկ գների իջեցմանը շատ դժկամությամբ էր արձագանքում: Հիմա նույնպիսի արագությամբ են արձագանքում թե՛ նրան թե՛ նրան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031