Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ Սենատում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Պուտինի և Շոյգուի դեմ

Հուլիս 02,2020 12:55

ԱՄՆ Սենատում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, որոնք, ինչպես ենթադրվում է, պատասխանատվություն են կրում իսլամական ծայրահեղական «Թալիբան» շարժման հետ «դավադրության» համար՝ Աֆղանստանում ամերիկացիների դեմ: Համապատասխան առաջարկով հուլիսի 1-ին հանդես է եկել դեմոկրատ Բոբ Մենենդեսը:

«Կոնգրեսը պետք է կրկին դուրս գա առաջին գիծ և Կրեմլի ագրեսիայից պաշտպանի մեր քաղաքացիներին, իշխանության մարմիններին»,-հայտարարել է Մենենդեսը՝ կոչ անելով չընդունել ռազմական ծախսերի մասին օրինագիծը առանց քննարկելու այս փոփոխությունը և առաջարկելով սառեցնել ԱՄՆ-ում Պուտինի և Շոյգուի ակտիվները, ինչպես նաև արգելել նրանց մուտքը Միացյալ Նահանգներ:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ևս կողմ է արտահայտվել պատժամիջոցներ սահմանելուն: «Պետք է պատժամիջոցներ սահմանենք Ռուսաստանի դեմ, այն էլ  անհապաղ»,-ասել է նա:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ամերիկացի կոնգրեսականների առաջարկը, մատնանշել է, որ «այժմ Վաշինգտոնում շատ բաներ են տեղի ունենում, որոնք դժվար է բացատրել»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031