Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ:
Արայիկ Վլադիմիրի Դոլուխանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից:
Արմինե Արկադիի Մուսայելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
Կամո Վիլենի Քոչարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ՝ ազատվելով Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Կարդացեք նաև
Դավիթ Արմենի Ավանեսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ