Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հասարակական տրանսպորտի վարորդները հակահամաճարակային կանոնները խախտում են. սահմանված քանակից ավելի ուղեւորներ են տեղափոխում

Հուլիս 02,2020 12:27

Այսօր կառավարության նիստում ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկայացրեց Համաճարակային կանոնների պահպանման իրավիճակը: Ըստ ոստիկանապետի, հուլիսի 1-ի դրությամբ կազմվել է 2827 արձանագրություն, որից Երեւան քաղաքում՝ 1198, մարզերում՝ 1629:

«Արձանագրություններից 2301-ը վերաբերում է հետիոտնի կողմից դիմակ չկրելուն, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության, 10 արձանագրություն էլ կազմվել է տաքսի ավտոմեքենայի վարորդների կամ ուղեւորների կողմից դիմակ չկրելու համար: 442-ը՝ մինչեւ 7 տեղ մեքենաների ուղեւորների եւ վարորդների կողմից դիմակ չկրելուն է վերաբերում, 3-ը՝ տնտեսական գործունեության իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալուն եւ մեկը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար»,-ասաց Վահե Ղազարյանը:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ երեկվա տվյալներով 884 ստուգում է իրականացվել եւ 40 տնտեսվարողի մոտ խախտումներ են արձանագրել: Պարոն Ասոյանը նշեց, որ այդ առումով դրական դինամիկա կա, քանի որ նախկինում 200-300 խախտումներ էին արձանագրվում: Բայց, նրա խոսքով, խախտումները շարունակվում են տրանսպորտի ոլորտում. «Դրանք վերաբերում են նրան, որ վարորդները սահմանված քանակից ավելի ուղեւորներ են տեղափոխում: Մնացած պահանջները՝ ալկոգելի առկայությունը, գծանշումները կիրառելի են դարձել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031