Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում քաղաքացիների ավելի քան 77%-ը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին. ԿԸՀ

Հուլիս 02,2020 11:48

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քվեաթերթիկների 95 տոկոսի հաշվարկի արդյունքներով ընտրողների 77,92% կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին: Վերջին տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 65%:

Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն Ռուսաստանում անցկացվել է հունիսի 25-ից հուլիսի 1-ը: Այս փոփոխությունները թույլ կտան երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինին «զրոյացնել» նախագահական ժամկետը և առաջադրվել նախագահական ընտրություններին: Բացի այդ հիմնական օրենքում փոփոխություններ են լինելու Աստծո հանդեպ հավատքի մասով, ամրագրվելու է ամուսնության ինստիտուտը՝ որպես տղամարդու և կնոջ միջև միության (պետությունը ստանձնելու է այդ միությունը պաշտպանելու պարտավորությունը): Այս փոփոխությունները վերջին օրը մտցրել է անձամբ Պուտինը:

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները «կեղծ են և չեն արտահայտում ՌԴ քաղաքացիների կարծիքը»: Նրա խոսքով՝ քվեարկությունն անօրինական է և ապօրինի: Ընդդիմադիր գործիչը կոչ է արել սեպտեմբերին մասնակցել «խելացի քվեարկությանը», իսկ եթե «նրանք նորից գողանան ձայները, պետք է դուրս գալ փողոց», ասել է Նավալնին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031