Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոփոխությունները կյանքի կոչելիս ոլորտի պատասխանատուները պետք է հաշվի նստեն կրթության լավագույն մասնագետների տեսակետների հետ». «Փաստ»

Հուլիս 02,2020 12:13

Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունից անմասն չմնաց կրթության, մասնավորաբար հանրակրթության ոլորտը։ Եվ կարանտինային շրջանը ցույց տվեց, որ մեր երկրի կրթական համակարգը պատրաստ չէ հեռավար դասերի կազմակերպման պրակտիկային։

Սակայն սրա փոխարեն ինչո՞վ են զբաղված կրթության ոլորտի մասնագետները։

Նրանք Հայաստանի դպրոցներում գնահատման կարգի, նույն դասարանում չմնալու, ուսուցիչների ատեստավորման և այլնի վերաբերյալ առաջիկայում մի շարք փոփոխություններ են ծրագրում։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft. am) այժմ տեղադրված է Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որտեղ սահմանված են միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները, ուսումնական բեռնվածության ծավալները, գնահատման համակարգի սկզբունքները:

Եվ պատահական չէ, որ այս նախագծում, որով հանրակրթության ոլորտում էական փոփոխություններ են նախատեսվում, ուսուցիչները և կրթության փորձագետները բազմաթիվ ռիսկեր են տեսնում։

Առանձին մտահոգության տեղիք է տալիս այն, որ հայոց լեզվի և գրականության տոկոսներն այլ առարկաների համամասնության ենթատեքստում ներկայացված աղյուսակի մեջ առավել պակաս են ներկայացված։ Տարրական դպրոցում հայոց լեզվի և գրականության համար սահմանվել է 15-20 %, միջին դպրոցում՝ 10-15%, ավագում՝ 9-14%։

Ըստ նոր չափորոշիչների, կփոխվեն նաև դասագրքերը, սակայն պետք է հաշվի առնել, որ մի քանի տարին մեկ միայն դասագրքերը փոխելով հարց չի լուծվում, անհրաժեշտ է, որ կրթական համակարգում աշակերտներին և ուսուցիչներին խրախուսող համակարգ ներդրվի։

Եվ ամենակարևոր խնդիրն այն է, որ փոփոխությունները կյանքի կոչելուց ոլորտի պատասխանատուները հաշվի նստեն կրթության լավագույն մասնագետների տեսակետների հետ, նախագիծը հանրային քննարկման դնեն, լսեն թեր և դեմ կարծիքները և, ըստ այդմ, վերջնական որոշում կայացնեն, այլ ոչ թե փորձեն կրկնօրինակել արտասահմանում կիրառված և շատ հաճախ ձախողված մեխանիզմները։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031