Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատերը, ովքեր Արցախի տեղը քարտեզի վրա չգիտեին, ասացին, թե ջուրը տալիս ենք Ադրբեջանին». Արայիկ Հարությունյան

Հուլիս 02,2020 11:20

«Մեր ամենախոշոր ծրագրերից մեկը Թարթառ գետի (լուսանկարում) ջրերի մի մասի տեղափոխումն է դեպի աջափնյա ջրանցք: Այդ ծրագիրը սկսված է եւ կատարվելու է»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր ներկայացնելով 2020-25թթ. համար նախատեսված եւ ոռոգման խնդրին առնչվող ծրագրերը՝ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Երբ առաջարկ եղավ Ադրբեջանի իշխանության հետ քննարկելու ջրերի կառավարումը, շատերը, ովքեր Արցախի տեղը քարտեզի վրա չգիտեին, ասացին, թե ջուրը տալիս ենք Ադրբեջանին…ընկերներ, ջրի հոսքը հնարավոր չէ փոխել: Ջրերի մի մասը՝ այն մասը, որը մեզ պետք է ոռոգման համար, տեղափոխվելու է, բայց ոչ ամբողջությամբ: Հնարավոր չէ դա անել ամբողջությամբ»,-նշեց Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ սա ոռոգման գլխավոր ծրագիրն է, որից բխելու են այլ ծրագրեր՝ Քաշաթաղի հարավում, Արաքսի հովտում, Ասկերանում, Մարտունիում. «40 000 հեկտար ոռոգելի տարածքը լուրջ դեր է ունենալու ՀՀ-ի պարենային անվտանգության խնդրում, որովհետեւ մենք վաղուց լուծել ենք մեր պարենային անվտանգության խնդիրը: Մենք լուրջ դեր ենք ունենալու ՀՀ-ի պարենային անվտանգության համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031