Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասել, որ նման կրիզիսային իրավիճակում Փաշինյանը կկարողանար իրականացնել այնպիսի կառավարչական գործողություններ, որոնք կպաշտպանեին քաղաքացիների առողջապահական անվտանգությունը, մեծագույն միամտություն է». «Փաստ»

Հուլիս 02,2020 11:39

2018թ. մայիսից մինչև 2020 թ. մարտ ամիսը մեկ կառավարման մեթոդ և մեկ նպատակ է ակնհայտ եղել: Այս կարծիքին է կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը: «Մինչև վարակի մասին պաշտոնապես հայտարարելը, մեզ մոտ կառավարումը եղել է հետևյալ կերպ. անել այնպես, որ իշխանության բոլոր ճյուղերը ենթարկվեն մեկ կենտրոնի:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները միտված են եղել այդ կետին, այդ իդեա-ֆիքսին: Բոլոր գործողությունների հիմքում ընկած է եղել հենց նշված գերնպատակը: Բացի այդ, ՀՀ-ն կակոկրատիայի՝ անարժանների կողմից կառավարվելու իմաստով է աչքի ընկել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Համբարձումյանը:

Խոսելով արդեն համաճարակից հետո ընկած ժամանակահատվածի մասին՝ նա շեշտեց. «Երբ մարտի 1-ին արդեն իշխանությունների կողմից պաշտոնապես արձանագրվեց վարակի առկայության մասին, Ն. Փաշինյանը շարունակեց իր իդեա-ֆիքսը ու հանրահավաքներ կազմակերպեց: Սա առաջին ու ամենամեծ ցուցիչն էր:

Հակաճգնաժամային կառավարում իրականացնելու ժամանակ հանրահավաք էր արվում, շարունակվում էր նաև հասարակությանը երկփեղկելու գործընթացը: Առհասարակ, նորմալ պայմաններում կառավարելու համար պետք են «x» գիտելիքներ ու հմտություններ, իսկ կրիզիսային իրավիճակներում ճգնաժամային կառավարման համար ավելի մեծ գիտելիքներ ու հմտություններ են անհրաժեշտ:

Եվ սա վերաբերում է թե՛ կազմակերպություններին, թե՛ պետության կառավարմանը: Բայց մենք տեսանք, որ այս մարդիկ ոչ միայն նորմալ պայմաններում չէին կարողանում կառավարում իրականացնել, ինչի հետևանքով երկիրը պերմանենտ ներքին ցնցումների մեջ էր ընկնում, այլև չեն կարողանում կառավարել նաև համաճարակի ժամանակ:

Ու սպասել, որ նման կրիզիսային իրավիճակում Փաշինյանը կկարողանար իրականացնել այնպիսի կառավարչական գործողություններ, որոնք կպաշտպանեին քաղաքացիների առողջապահական անվտանգությունը, մեծագույն միամտություն է:

Համաճարակի պայմաններում այս կառավարության կողմից բացարձակապես որևէ թիրախային, նպատակային քայլ չի իրականացվել: Ավելին՝ եղել են քայլեր, որոնք էլ ավելի են վնասել ՀՀ քաղաքացիներին, ասվել են արտահայտություններ, որոնք էլ ավելի են խճճել ընդհանուր մթնոլորտը»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031