Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«1-2 տարի հետո լուրջ առաջընթաց կգրանցենք բանակի մարտունակության ուղղությամբ». Արցախի նախագահ

Հուլիս 02,2020 11:00

«Մեր գլխավոր խնդիրը միշտ պետք է լինեն բանակը, պաշտպանության եւ մարտունակության աստիճանը: Իհարկե, այս կարճ ժամանակում հանդիպումներ եմ ունեցել ՊՆ-ի հետ, այցելել առաջնագիծ: Բանակը լինելու է իմ ուշադրության կենտրոնում՝ անկախ իմ պաշտոնից, հնարավորություններից եւ դիրքից: Բոլորս պետք է գիտակցենք, որ մեր ապագան բանակով է պայմանավորված»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր ներկայացնելով 2020-25թթ. համար նախատեսված ծրագրերը՝ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ծրագրել ենք մի շարք աշխատանքներ, որոնք չեմ ուզում հանրայնացնել, բայց ամեն օր ու ամեն ժամ պետք է բարձրացնենք մեր մարտունակության աստիճանը: Ամիսներ հետո՝ մեկ, երկու տարի հետո, մենք լուրջ առաջընթաց ենք գրանցելու այդ ուղղությամբ: Վերջին 2-3 տարիներին ինչ-որ տեսել եք բանակի մարտունակության, սոցիալական պայմաններին վերաբերող, դա շարունակվելու է»,-վստահեցրեց Արայիկ Հարությունյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031