Լրահոս
Օրվա լրահոսը

Համավարակը մեզ կսովորեցնի սիրել, գնահատել եւ վայելել կյանքը

Հուլիս 02,2020 12:30

Գուցե շատերիս մտքով էլ չանցներ, որ համավարակը կարող է նման անդրադարձ ունենալ մարդկային աշխարհայացքի վրա եւ փոխել ժամանակակից մարդու մտածելակերպը, բայց իրատեսորեն ունենք այն, ինչ ունենք։ Համավարակի մասին խոսում է ողջ մարդկությունը՝ փոքրից մեծ, այն ներխուժել է մեր կյանք եւ զբաղեցրել փոքրիկ գահավորակ մեր մտքերում։

Սոցցանցերը թնդում են համավարակի մասին լուրերով, մարդիկ անվերջ խոսում են դրա մասին՝ մեկն ասում է, թե խաղ է, մեկը՝ սուտ, մեկը՝ ճիշտ, մեկը վախենում է, իսկ մյուսին այն չի էլ հետաքրքրում։ Բանն այն է, որ սա հերթական խոսելու ու ժամանակ անցկացնելու թեման չէ՝ ինչպիսին լինում են բամբասանքի թեմաները, այն ավելի քան լուրջ է։ Մարդկությունն էր մեղավոր այս ամենի համար, իշխանությունը, բնությունը, գերբնական ուժերը, թե մեկ այլ երրորդական «գործիք», անհայտ է, բայց կա մեկ հստակ փաստ, այն է, որ մենք՝ անխտիր բոլորս, մեղավոր ենք։ Մեղավոր այն ամենում, որ հերթական փորձությունը չենք կարողանում հաղթահարել, իսկ խոչընդոտը մեկն է՝ չսովորեցինք լուրջ վերաբերվել եւ տիրապետել իրավիճակի լրջությանը։ Համավարակը մեզ կսովորեցնի սիրել, գնահատել եւ վայելել կյանքը միայն այն դեպքում՝ երբ մենք դա ցանկանանք։ Կապ չունի կլինի համավարակ, պատերազմ, սով, թե երաշտ, բանն այն է, որ առանց այս ամենի մարդկությունը պետք է գնահատի կյանքը, սակայն մենք անում ենք դա միայն այն ժամանակ, երբ «դանակը ոսկորին է հասնում»:

Ցավալի է եւ դժվար գիտակցել իրավիճակի լրջությունն ու խոսել այդ մասին՝ հասկանալով, որ միայնակ ոչինչ չես կարող անել, գուցե այս չարաբաստիկ «զենքի» բարին էլ սա է՝ սթափեցնել մարդկանց։ Մարդի՛կ, սիրե՛ք կյանքը, գնահատե՛ք այն, մեր շուրջբոլորը, նույնիսկ այս պայմաններում, ամեն բան հրաշք է, հրաշք է, որ կանք, ապրում ենք ու հնարավորություն ունենք փոխելու աշխարհը։ Աշխարհի փրկությունը իմ, քո, նրա, այն մեկի, եւ այդպես աշխարհի 7 միլիարդ մարդկանց ձեռքում է, մենք մի մեծ ընտանիք ենք, որի հաղթանակը միասնական ուժի եւ համախմբման մեջ է։

ՆԱՏԱԼԻ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայ- չինական դպրոց հիմնադրամի 10լ2 դասարանի աշակերտուհի
«Առավոտ» օրաթերթ
01.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031