Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ականներ, ձեր պապան չէ՞ր հատիկ-հատիկ ասել, թե ով կողմ քվեարկի Փաշինյանին, ով՝ դեմ». Փաստաբանը հակադարձում է Փաշինյանին ուղղված ՀՀԿ-ականների քննադատություններին. «Ա1+» (Տեսանյութ)

Հուլիս 01,2020 23:23

Փաստաբան Աշոտ Սարգսյանը գտնում է, որ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին և Հրանտ Նազարյանին լիազորություններից զրկելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների ընթացակարգը հակաօրինական է։ Եվ հարցը լուծելու միակ օրինական ճանապարհը հանրաքվեն էր։ «Սահմանադրությունը ժողովրդի կամքով է ընտրվել, պետք է փոխվեր ժողովրդի կամքով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

Փաստաբանն ասում է, թե այնպես չէ, որ իշխանությունները զարթնեցին և որոշեցին ՍԴ կազմը փոխել։ Իշխանությունները խնդիր ունեցան, երբ անցած տարի առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Ռ․Քոչարյանի հարցով դիմեց ՍԴ։

Նա  համոզված է, որ ՍԴ-ի, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների հարցը իշխանությունները պետք է լուծեին հեղափոխությունից անմիջապես հետո։ Բայց եթե դա չի արվել, ուրեմն ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլև՝ իշխանափոխություն։ Իսկ Սահմանադրություն չփոխվեց, որովհետև շատ հարմար էր վարչապետի համար։

Փաստաբանը  հակադարձում է Նիկոլ Փաշինյանին ուղղված ՀՀԿ-ականների քննադատություններին և հիշեցնում, թե ինչպես են նրան ընտրել վարչապետի պաշտոնում․ «ՀՀԿ-ականներ, ձեր պապան չէ՞ր հատիկ-հատիկ ասել, թե ով կողմ քվեարկի Փաշինյանին, ով՝ դեմ»։

 Մանրամասները՝   տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031