Կորոնովիրուսի համաշխարհային այս համաճարակի ժամանակ 136 միլիոնանոց Մեքսիկայից ստանում ենք ուրախալի լուր։
«Սլավի-Ավիկ Հարությունյանի աստղային պատերազմը» վերնագրով մեքսիկական հանրահայտ La Otra ամսագիրը տպագրել է հայ ժամանակակից բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի բանաստեղծությունների շարքը։ Այն լայն կենսագրականով եւ տասնվեց բանաստեղծական տեքստերով մեքսիկացի ընթերցողին է ներկայացրել հայտնի արգենտինացի բանաստեղծ Կառլոս Վիտալին։
Ի դեպ՝ նույն Մեքսիկայում շաբաթներ առաջ նախորդել էր մեր համերկրացու եւս մեկ այլ բանաստեղծական ալբոմ. «Մենք կղզի չենք» վերնագրով տարեգիրք ՝ աշխարհի տարբեր երկրների երեսուն բանաստեղծների մասնակցությամբ՝ նվիրված կորոնովիրուսի դեմ պայքարին եւ համերաշխության ։ Թարգմանությունները հայերենից իսպաներեն է կատարել բարսելոնաբնակ թարգմանչուհի Նարինե Այվազյանը:
Ա. Մ.
Կարդացեք նաև
Սլավի-Ավիկ Հարությունյանի՝ ֆեյսբուքյան էջից: