Այսօր Արարատի մարզ էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մարզպետ Գարիկ Սարգսյանն ու նախարարը միասին այցելել են Վեդու և Արտաշատի բժշկական կենտրոններ, զրուցել բժշկական կենտրոնների տնօրենների և բուժանձնակազմերի հետ, հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ կան և ինչպես է ընթանում կորոնավիրուսով հիվանդների բուժումը: Բժշկական կենտրոնների տնօրենների հետ նրանք զրուցել են նաև ԲԿ-ների տեխնիկական հագեցվածության մասին:
Տեղեկացնենք, որ Առողջապահության նախարարության միջոցներով Վեդու բժշկական կենտրոնում 5 անգամ հզորացվել է կենտրոնական թթվածնային մատակարարման համակարգը,32 թթվածնային կետ է ավելացվել հիվանդասենյակներում, հոսանք մատակարարող հին գեներատորը փոխարինվել է նոր՝ ավտոմատացվածով, տեխնիկապես հագեցվել է բժշկական կենտրոնի լաբորատոր գործիքային ախտորոշման բաժանմունքը (գերժամանակակից շարժական թվային ռենտգեն սարքավորում), առաջիկայում նախատեսվում է նաև վերելակի տեղադրում:
Արարատի մարզպետարան