«Ինձ չի թվում, որ արտակարգ դրությունը այս տարի ավարտվի, իսկ Սահմանադրական դատարանի հարցը պետք էր լուծել». այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծին և հանրաքվեն չեղարկելու վերաբերյալ որոշմանը։
«Սահմանադրական դատարանը խանգարում էր կոռուպցիայի դեմ պայքարին՝ օրինակ հակասահմանադրական ճանաչելով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները և այլն, նաև չէր արտացոլում այն տրամաբանությունը, որը դրված է Սահմանադրական դատարանի ձևավորման կարգի հիմքում, այն տրամաբանությունը, որը գրված է Սահմանադրության մեջ»,- ասաց Դանիել Իոաննիսյանը, որը նաեւ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ է։
Երկու օր առաջ «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրին՝ «իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ»։
«Կոռուպցիոն շահեր հետապնդող ուժերին ես առհասարակ չեմ համարում քաղաքական ուժեր, որտե՞ղ էին այդ ուժերը, երբ Երևանի կենտրոն տանկեր բերվեցին, այն ժամանակ տանկեր բերողների հետ կոալիցիա էին կազմում, հիմա ասում են՝ սահմանադրական կարգ է տապալվել»,-ասաց «Ա1+»-ի զրուցակիցը։
Կարդացեք նաև
Սահմանադրության ոգին վերականգնված է լեգիտիմորեն ընտրված Ազգային ժողովի կողմից,- պնդում է Իոաննիսյանը և հավելում, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծված է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: