Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ե՛վ հանրային, և՛ մասնավոր տրանսպորտային միջոցներում անհրաժեշտ է դիմակ կրել

Հուլիս 01,2020 18:25

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույն պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային օգտագործման տրանսպորտային միջոցներից, տաքսի ծառայություններից օգտվելիս, ինչպես և մասնավոր ավտոմեքենաներում դիմակ կրելը։ Դիմակ կարելի է չկրել միայն այն դեպքում, երբ մեքենայում բացի վարորդից այլ անձինք չկան։

Հիշյալ կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ուժեղացված ստուգայցեր։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտման 17102 դեպք, իսկ հունիսի 30-ին՝ 450:

Նշենք, որ երեկ հայտնաբերված դեպքերից 431-ը վերաբերվում է մասնավոր տրանսպորտային միջոցներում, 19 տաքսի ավտոմեքենաներում դիմակ չկրելուն․ ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և մետրոյում խախտումներ չեն արձանագրվել։

Հիշեցնենք, որ այս կանոնների խախտումը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ 10  հազար դրամի չափով։ Կոչ ենք անում, խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Իսկ որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության էջում հասկանալի գրված է, որ դիմակը ՉԵՆ կրում առողջ մարդիկ և կրում են ՄԻԱՅՆ հիվանդներին խնամողները, դա հեչ?: Այսինքն, պանդեմիա հայտարարում է նույն այդ կազմակերպությունը և բոլորը ականջները կախ ենթարկվում են, բայց երբ նույն այն մարմինը ասում է, որ դիմակ ՉՊԻՏԻ կրեն առողջ մարդիկ, այդ կոչը մնում է օդում կախված: Ինչ է այս ամենը նշանակում?:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031