Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ ա, դիմակը քաշեցի, թե չէ, գիտեի՝ դու ես». զավեշտալի դեպք մարզերից մեկում. Shamshyan.com

Հուլիս 01,2020 17:18

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 30-ին, հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու փաստով։

Առավոտյան տարածքի ոստիկանություն է դիմել նշված մարզի բնակիչ՝ 41-ամյա Հարություն Կ-ն և հայտնել, որ 1 օր առաջ գնացել է մարզում իրեն պատկանող հողամաս, որտեղ Ford Transit ավտոմեքենայի մեջ նկատել է, որ իրեն ծանոթ Ի. Հ-ն իր կնոջ՝ Մ. Ն-ի հետ կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ։

Հարություն Կ-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը լսել է նաև, որ կինն ասում էր. «Մի արա, պետք չի, էս էն տեղը չի, ես էդ մարդը չեմ», ինչը իր մեջ կասկած է հարուցել, որ Ի. Հ-ն փորձել է բռնի կերպով սեռական հարաբերություններ ունենալ իր կնոջ հետ։

Ամուսինը ոստիկաններին հայտնել է նաև, որ կինը հետո իրեն պատմել է, որ սկզբից ինքը չի ճանաչել, քանի որ Ի. Հ-ն եղել է պաշտպանիչ դիմակով, սակայն երբ դիմակը քաշել է, հասկացել է, որ ամուսինը չի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031