Շիրակի մարզի գրեթե բոլոր կառույցներում, թաղերում համավարակը մոլեգնում է, վարակվել են մեծ թվով բժիշկներ, ոստիկաններ, տնային տնտեսուհիներ, նաև երկաթուղայիններ։ Ի դեպ, Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզում ավելի շատ թվով կանայք են վարակվել, քան տղամարդիկ։
Միակ պետական կառույցը, որտեղ համավարակը գրեթե մուտք չի գործել, Շիրակի մարզի դատախազությունն է․ Aravot.am-ի տեղեկություններով, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նախորդ օրը թեստավորել է դատախազության ողջ անձնակազմին՝ թվով 25 աշխատակիցների ու ի զարմանս իրենց՝ բոլորի թեստերի պատասխանները եղել են բացասական, բոլորն առողջ են։
Կոլեկտիվ թեստավորման պատճառը եղել է այն, որ հիվանդացել էր դատախազներից մեկը ու բուժման տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ