Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. Եթե այն գործողությունը, որն իրականացել էր Նիկոլ Փաշինյանը՝ հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է, ապա ինչո՞ւ են ինձ հրավիրում

Հուլիս 01,2020 16:37

«Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանին հրավիրել էին Ազգային անվտանգության ծառայություն։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ փաստեր են ի հայտ եկել, ինչից հետո իր փաստաբանական թիմին տրամաբանական է համարել ԱԱԾ չներկայանալը։

«Ես այսօր ծանոթացա մի փաստաթղթի հետ, որի հիմքով կասեցվել է քրեական գործի հարուցում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 2018 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ գրավել է ռադիոտունը։ Ես շատ զարմացա, որ արդեն կա այդ փաստաթուղթը, որ կարճվել է գործը, և հետևաբար՝ շատ տրամաբանական հարց առաջացավ, որ իմ թիմը երկար քննարկեց, որ այդ դեպքում ես ինչո՞ւ եմ ներկայանում, որ այն գործընթացը, այն գործողությունը, որն իրականացել էր Նիկոլ Փաշինյանը, որը հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է, ապա ինչո՞ւ են ինձ հրավիրում, որ ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի գործիքակազմից պետք է օգտվել այս հակաիշխանական, ավելի ճիշտ՝ հակասահմանադրական պահվածքի համար»,- ասաց նա։

Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ ԱԱԾ-ն այսօր զբաղված է քաղաքական հետապնդումներով, փորձում է վախ տարածել հասարակության մեջ, հատկապես նրանց մոտ, որոնք ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում։

Նա նշեց, որ մի քանի անգամ իրեն հրավիրել են ԱԱԾ իր ընդդիմադիր գործունեության համար, և ինքը ծանոթ է կառույցի ձեռագրին․ «Իրենք միշտ քաղաքական ենթակայության տակ են գտնվել։ Պետության անվտանգությանը անմիջապես թիկունքից հարվածող գործողություններ են կատարվում, այս սահմանադրական սողացող հեղաշրջումը իրենց աչքի առաջ է, տեսնում են՝ ինչ է կատարվում»։

Նա կարծում է, որ վախի մթնոլորտ են ցանկանում տարածել․ «Ուզում եմ ասել՝ մի վախեցեք, ժողովո՛ւրդ։ Բացառվում է Հայաստանում, որ ինչ-որ մարդիկ, որոնք ուղղակի իշխանատենչ են եղել և որևէ բանի առաջ չեն կանգնում, նախ գան իշխանության և պահեն իշխանությունը։ Այս մարդիկ ամեն ինչի ընդունակ են, և ես կրկնում եմ՝ թո՛ղ որևէ մեկին չթվա, որ իրենք կարող են բռնապետություն հաստատել, և մարդիկ էլ պետք է նստեն, որ գան իրենց վրայով անցնեն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031