Ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ ինձ զանգեցին քրեական ոստիկանությունից ու շատ քաղաքավարի հրավիրեցին ոստիկանություն՝ բացատրություն տալու Ջհանգիրյանի մասին իմ գրառման կապակցությամբ։ Իհարկե, հրաժարվեցի, ասելով, եթե իրենք իրոք հետաքրքրված են ընտրակեղծարարներ բացահայտելով, թող դիմեն ԿԸՀ ու պահանջեն 1995-1996թթ ընդդիմության վստահված անձանց, հանձնաժողովների անդամների, ընդդիմադիր պատգամավորական թեկնածուների տվյալները և հետաքննություն կատարեն մեղավորներին գտնելու համար»։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ ոստիկանությունը հերթական անգամ օգտագործվում է լրատվականի և լրագրողի դեմ և փորձ է արվում կրկին դեմ գնալ խոսքի ազատությանը, կաշկանդել լրատվականների մասնագիտական աշխատանքը։
Հորդորում ենք դադարեցնել այս արատավոր պրակտիկան, հետամուտ լինել լրատվականների դեմ ֆիզիկական և կիբեռհարձակումների դեպքերը բացահայտելու հարցում, լրագրողներին՝ իրենց հրապարակումների համար ոստիկանություն հրավիրելու փոխարեն։
«Մեդիա պաշտպան»