Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ի՞նչ: Ճտիկով գրիչ». դատարանը Արմեն Բիլյանին հեռացրեց դատական նիստերի դահլիճից

Հուլիս 01,2020 14:30

Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հուլիսի 1-ի նիստին նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը Արմեն Բիլյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա:

Նախագահող դատավորը, տեսնելով, որ մեղադրող դատախազը գրիչով խաղում է, նրան դիմեց. «Մի հատ Ձեր գրիչը կտա՞ք բան գրեմ, պարոն Պետրոսյան»: Այնուհետև նա ձեռքի շարժումներով ցույց տվեց, որ դատախազն անընդհատ գրիչը «ճտտացնում է»: Դատախազը չլսելով, թե նախագահող դատավորն ինչ է ասում, հարցրեց՝ ինչ անե՞մ:

Այս առիթով ամբաստանյալ Արմեն Բիլյանը իր տեղից հայտարարեց. «Ի՞նչ: Ճտիկով գրիչ»:

Դատախազն այս առիթով հայտարարեց՝ էդ ո՞ւմ էր վերաբերվում: Արմեն Բիլյանը պատասխանեց. «Ճտիկով գրիչին»:

Այս ամենից հետո նախագահող դատավորը սանկցիա կիրառեց Արմեն Բիլյանի նկատմամբ՝ հինգ ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից: Արմեն Բիլյանը հետաքրքրվեց՝ ինչի՞ համար, նախագահող դատավորը պատասխանեց. «Դուք լավ գիտեք՝ ինչի համար. դատավարության մասնակցի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորվելու համար: Դուրս եկեք դատական նիստերի դահլիճից: Դատարանը պարտավոր չէ Ձեր վարքագիծը տասնյակ նիստեր յոլա տանել»:

Այնուհետև դատական նիստն ընդմիջվեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031