Մեր հայրենակցուհի, քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը արժանացել է World Folk Vision global cultural initiative փառատոնի 3 գլխավոր մրցանակներից մեկին՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն անվանակարգում», որտեղ հաղթողը որոշվում է 50 % քվեարկության եւ 50 % ժյուրիի որոշման արդյունքում: Այդ մասին Aravot.am-ին հայտնեց քանոնահարուհին:
Ըստ փառատոնի կայքի, նա նաեւ գլխավորում է նաեւ մրցույթին մասնակցած լավագույն հարյուր երաժիշտների ցանկը:
Մարիաննա Գեւորգյանն ուրախությամբ նշեց, որ իր համար քվեարկությանը եղել է համահայկական մասնակցություն, յան-ով ավարտվող իր ազգանունը եւ փառատոնի կայքում իր անվան դիմաց հայկական Եռագույնը ոգեւորել է աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ