Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսել եմ Գագիկ Մկրտչյանին պատի տակ նստած, ձեռքից արյունը չռռում էր, փաթաթել եմ». Գևորգ Իրիցյան

Հուլիս 01,2020 14:07

«Ո՞նց կհիշեմ. մութ գիշեր, լույս չկար, չորս տարի առաջ ո՞նց հիշեմ, որ ավտոյի մեջ եմ եղել, նստել հելել, եկել կռազով խփել ենք, մտել ենք ներս… դրսից կրակում են, ներսից կրակում են, ի՞նչ իմանաս, ով ում գյուլլել, ուր է թռել. ո՞նց կարող եմ ես այդ հարցերին պատասխանել»,- «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հուլիսի 1-ի դատական նիստին (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) հայտարարեց «Սասնա ծռեր»-ի գործից անջատված գործի ամբաստանյալ Գևորգ Իրիցյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատական նիստի ընթացքում հարցաքննվում են «Սասնա ծռեր»-ի գործից անջատված գործի ամբաստանյալները:

Ամբաստանյալը հայտարարեց. «….Ասում են տենց զենք չկա, բայց դրանով հետո մեզ կրակում էին առանց ամաչել. նոկաուտ էինք: Ձեռ են առնում սրանք»:

Նախագահող դատավորը զգուշացրեց՝ ավելորդ որակումներ չանել:

Տիգրան Եգորյանը հակադարձեց՝ ո՞վ է ձեռ առնում: Իրիցյանը պատասխանեց՝ քեզ ասել են, ինչ ասես, դու էլ ավտոմատ ասում ես: Նախագահող դատավորը զգուշացրեց՝ այսպես շարունակվելու դեպքում իր նկատմամբ սանկցիա կկիրառվի:

Սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորման հետ կապված նա փոխանցեց հետևյալը. «Լուսացել է, նոր տեսել եմ Գագիկ Մկրտչյանին, որ ձեռքին արյունը չռռում էր: Գագիկ Մկրտչյանը, որ վիրավորվել էր, նրան պատի տակ մի մոմենտ տեսել եմ նստած: Հետո հելել, գոռգոռացել է, ձեռը չռել էր արյունը, եկել փաթաթել եմ, ասել եմ, որ արյունդ չչռռա: Ասում էր՝ մեռնում եմ, մեռնում եմ, ասացի՝ կապենք, որ չմեռնես: Որովայնի հետ կապված որ խնդիրներ լիներ, ինքը կգոռար, ես իրեն գրկել եմ: Հետո տեսա՝ դրսից միլիցեք էին գալիս, ես գնացի այլ մասնաշենք»:

Հարցին՝ այդ պահին իր կողքին այլ մարդ տեսե՞լ եք, ասաց, որ մարդ չի տեսել:

Ամբաստանյալ Արմեն Բիլյանի հետ կապված հարցերին ի պատասխան ասաց, որ անձամբ Արմեն Բիլյանին զենքը ձեռքին չի տեսել, փոխանցեց, որ ընդհանրապես այդ օրն ինքը Արմեն Բիլյանին չի տեսել: Նա հայտնեց, որ Արմեն Բիլյանին դեմքով չի ճանաչել մինչև ՊՊԾ գնդի տարածք մուտք գործելը. հեռակա է ճանաչել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031