Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արսեն Առաքելյանի դոկտորականը «խոտանել» են

Հուլիս 01,2020 12:37

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի դոկտորական ատենախոսության հետ կապված խնդիրներ են ծագել: Aravot.am-ը պարոն Առաքելյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է իր աշխատանքը վերադարձվել:

«Իմ ատենախոսությունը հետ չի ուղարկվել, իմ ատենախոսության վերաբերյալ բացասական կարծիք է ուղարկվել, որի պատասխանը ես կտամ, երբ որ խորհուրդը օր կնշանակի»,-ասաց նա:

Հարցին՝ պատրաստվում է հայտարարությա՞մբ հանդես գալ, Արսեն Առաքելյանը պատասխանեց. «Ուղղակի խորհրդի քննարկում կլինի, ես կպատասխանեմ գրախոսի կողմից բարձրացված հարցերին»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրենի դոկտորականի պաշտպանությունը կայացել է անցյալ տարի դեկտեմբերին, գրախոսներն են Էմիլ Գեւորգյանը, Վալերի Առաքելյանը եւ Պիտեր Շտադլերը, գիտական խորհրդատուն՝ Լեւոն Ասլանյանը:

Կապվեցինք նաեւ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող կենսաքիմիայի խորհրդի քարտուղար Գոհար Մկրտչյանի հետ: Նա հրաժարվեց ատենախոսության վերաբերյալ մանրամասներ հայտնել՝ ասելով, որ Արսեն Առաքելյանի ատենախոսությունն իրենց խորհրդի ներքին խնդիրն է: «Երբ խորհուրդը նիստ հրավիրի, ինչ-որ բան հայտնի դառնա, դուք էլ կիմանաք»,-ասաց տիկին Մկրտչյանը:

Ինչ վերաբերվում է Արսեն Առաքելյանին, նրա անունը վերջին շրջանում սկսել է հոլովվել հայկական արտադրության կորոնավիրուսի թեստերի պատմության համատեքստում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031