Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ուզում է կառավարության կողմից ձեռնարկված բոլոր ձախողված գործընթացների համար մեղադրել սկզբից ժողովրդին, հետո ընդդիմությանը, հետո՝ լրատվամիջոցներին». Համբարյան. «Փաստ»

Հուլիս 01,2020 12:43

Եթե նախորդ իշխանությունները փորձում էին թե՛ քաղաքական դաշտում, թե՛ դատաիրավական ոլորտում իրենց դիրքերը հաստատել օրենքների շրջանակներում, ապա այս իշխանությունը որդեգրել է ամենաթողության քաղաքականությունը: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի համոզմամբ՝ հատկապես վերջին ներքաղաքական զարգացումները, ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները հենց այս մասին են վկայում:

«Այս իշխանության ներկայացուցիչները բացահայտ արհամարհում են գործընթացի օրինականության խնդիրը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է այս իշխանությունների դիլետանտությունը, ինչն, իհարկե, իր բացասական հետևանքները կունենա: Եթե այս տեմպերով շարունակենք, չի բացառվում, որ հաջորդ իշխանությունն էլ ավելի խայտառակ քայլեր ձեռնարկի. սա բացառելու համար Նիկոլ Փաշինյանը կա՛մ պետք է օրինական գործընթացների դաշտ գա, կա՛մ իշխանությունից զրկվելուց հետո ինքն ու իր թիմը պետք է պատասխան տան, որպեսզի հաջորդ իշխանություններն էլ իրենց այսպիսի քայլեր թույլ չտան:

Առհասարակ Ն. Փաշինյանը խիստ քննադատում էր Սերժ Սարգսյանին՝ Սահմանադրությունն իր հագով կարելու համար, բայց մենք տեսնում ենք, որ երկու տարվա մեջ նույնիսկ Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունն է իր համար քիչ»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ նկարագրված իրավիճակն իր հետևանքներն է ունենալու բոլոր առումներով

«Պետք է հասկանալ հետևյալը. եթե անգամ երկրի ներսում լեգիտիմություն ունես, այդուհանդերձ, նման քայլերով թուլացնում ես լեգիտիմությունն արտաքին աշխարհի մոտ: Օրինակ՝ ո՞րն էր Վենետիկի հանձնաժողովին դիմելու իմաստը, եթե հանձնաժողովի դիտողությունները պետք է արհամարհվեին: Լեգիտիմ լինել՝ չի նշանակում լեգիտիմ լինել միայն երկրի ներսում: Այո, երկրի ներսում Ն. Փաշինյանը բարձր լեգիտիմություն ունեցել է, բայց այդ լեգիտիմությունը պետք է ճանաչվի նաև արտաքին աշխարհում: Խոսքը միայն ՍԴ-ին վերաբերող գործընթացների մասին չէ:

Գ. Համբարյանը նշեց, որ, ամեն դեպքում, մի վտանգավոր միտում էլ է նկատում:

«Ն. Փաշինյանն ուզում է Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված բոլոր ձախողված գործընթացների համար մեղադրել սկզբից ժողովրդին, հետո ընդդիմությանը, հետո՝ լրատվամիջոցներին: Բայց ինչ կապ ունի այս ամենը, եթե անգամ ինքն է հասկանում, որ կորոնավիրուսի դեմ պայքարում տանուլ են տալիս հենց իրենց ապիկար և ապաշնորհ լինելու հետևանքով»,-հավելեց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031