Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանությունների համար ամենակարևորը հնարավորինս շատ գումար բյուջե մուտքագրելն է՝ կապ չունի, թե դա ինչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ հետագայի համար. «Փաստ»

Հուլիս 01,2020 12:16

Իրավիճակից դուրս գալու մի տարբերակն այն է, որ կառավարությունը ֆինանսական ներարկումների, ներդրումների խրախուսման, տարբեր արտոնությունների և այլ գործիքների միջոցով աշխուժացնի տնտեսությունը, որն էլ իր հերթին կստեղծի այնպիսի իրավիճակ, որ բիզնեսը շատ եկամուտներ կստանա, և շատ հարկեր կմուտքագրվեն պետբյուջե։

Բայց իշխանությունները ներկայիս իրավիճակում այլ մոտիվացիայով են առաջնորդվում։ Նրանց համար ամենակարևորը հնարավորինս շատ գումար բյուջե մուտքագրելն է՝ կապ չունի, թե դա ինչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ հետագայի համար։ Իշխանություններն, ըստ էության, կարծում են, թե ինչքան շատ հարկեր իրենց հաջողվի գանձել, այնքան իրենք շատ քաղաքական բոնուսներ կստանան։

Այս տրամաբանությունը գործում է գույքահարկի բարձրացման դեպքում, բայց սրանով չի սահմանափակվում։ Իշխանությունների մյուս խոշոր նախաձեռնություններից մեկն էլ, որի մասին իրենք հայտարարում են, վերաբերում է երկրում ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը ներդնելուն։

Սա, ըստ երևույթին, ենթադրում է, որ քաղաքացիները պետք է որոշակի հաճախականությամբ հայտարարագիր լրացնեն, թե որտեղից և որքան եկամուտ են ստանում։ Խոսքն առանց բացառությունների բոլոր քաղաքացիների մասին է՝ սկսած գրանցված աշխատողներից մինչև գյուղատնտեսությամբ զբաղվողներ։

Պարզ է, որ այս նախաձեռնության տակ ընկած է քաղաքացիներին հարկելու նպատակը, սակայն առայժմ ստույգ հայտնի չէ՝ եկամուտները հարկվելու են՝ որոշ բացառություններո՞վ, թե՞ համատարած, ի՞նչ մեխանիզմներով է գործելու այս համակարգը և երբվանի՞ց։

Խնդիրն այն է, որ սա կարող է հանգեցնել այնպիսի բացասական երևույթների, ինչպիսիք են ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը, կապիտալի արտահոսքը կամ հաշիվներն ու միջոցներն այլ երկիր տեղափոխելը։

Բազմաթիվ կարևոր հարցեր կան, որոնք պետք է հաշվի առնվեն նախաձեռնություններով հանդես գալուց առաջ, որպեսզի այնպես չլինի, որ, ինչպես շատ դեպքերում, իշխանությունները «ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանեն»։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031