Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Սուրեն Գրիգորյանի՝ ԱԺ նախագահը 5-օրյա ժամկետում կարող է ստորագրել նախագահի չստորագրած օրենքը. «Ա1+»

Հուլիս 01,2020 11:54

Նախագահի որոշման պատճառները պետք է ճշտել նախագահականից, ես այս առումով ենթադրություններ չեմ անելու։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու։

Ինչ վերաբերում է օրենքի ուժի մեջ մտնելու գործընթացին, Գրիգորյանն ասաց՝ Սահմանադրությամբ այս հարցը կարգավորված է․

«Սահմանադրության 129-րդ հոդվածը ասում է՝ նախագահը կամ ստորագրում է կամ դիմում է Սահմանադրական դատարան։ Եթե չի ստորագրում և չի դիմում Սահմանադրական դատարան, Ազգային ժողովի նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031